Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Տրավիատա»` օպերային թատրոնի բեմում

«Տրավիատա»` օպերային թատրոնի բեմում
19.01.2015 | 11:17

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 22-ին ժամը 19:00 կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան: Օպերային թատրոնի սիֆոնիկ նվագախումբն այդ օրը կղեկավարի հայազգի նշանավոր դիրիժոր և դաշնակահար ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆԸ:
Վահագն Պապյանը ծնվել է Երևանում: Դաշնամուր նվագել սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում: Որպես դաշնակահար շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.): 1990-ին Վ.Պապյանը տեղափոխվել է Իսրայել. որտեղ 1990-ից դասավանդում է Թել-Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում «Կամերատա» և «Սիմֆոնիետա» կամերային նվագախմբերը: Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ` իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակվում է նրա` իբրև դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ